Ռուսական կողմը կարող է մեղմել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Վրաստան
Ռուսական իշխանությունները չեն բացառում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը մեղմացնելու հնարավորությունը. ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Պրահայում Ռուսաստանի հարցերով Վրաստանի փոխվարչապետ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:
«Բանակցությունների ընթացքում խոսքը գնացել է վիզային ռեժիմի մասին: Վրացական կողմը հետաքրքրված է ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում: Մենք նշել ենք, որ շատ հնարավոր է, որ վիզային ռեժիմը շատ խիստ բնույթ է կրում երկու այնպիսի երկրների միջև, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ: Սակայն միաժամանակ մենք վերջին ժամանակներս ընդլայնել ենք Վրաստանի քաղաքացիների հնարավորությունները Ռուսաստան այցելելու հարցում»,-հայտարարել է Կարասինը. փոխանցում է Риа Новости-ն:
«Մենք շարունակելու ենք մտածել այդ ռեժիմը հետագայում ավելի մեղմացնելու ուղղությամբ»,-եզրափակել է նա:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ