Պուտինն ու Օբաման հեռախոսային բանակցություն են վարել Սիրիայի հարցի շուրջ
Ռուսաստան
Կրեմլի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որը նախաձեռնվել է Սպիտակ տան կողմից:
Հեռախոսային բանակցույթունները տեղի են ունեցել 3 օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերրին Բեռլինում քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչը հարցում էական տեղաշարժերի չի բերել:
Քննարկելով Սիրիական ճգնաժամը՝ Պուտինը նշել է «ռազմական գործողությունների դադարեցման ահրաժեշտությունը». հայտնում են Կրեմլի մամլո ծառայությունից:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ բանակցությունների արդյունքում Մոսկվան ու Վաշինգտոնը «համաձայնության են եկել համագործակցել քաղաքական փոփոխությունների հարցում, որպեսզի Սիրիայում բռնությունները հնարավորինս արագ դադարեցվեն»։
«Նախագահները հանձնարարել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին շարունակել ակտիվ համագործակցությունը ճգնաժամի քաղաքական կարգավորման համար»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)