Մոսկվայում միանգամից 2 ցույց է մեկնարկել
Ռուսաստան
Շաբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում միանգամից 2 ցույց է ընթանում. գրում է Korrespondent-ը:
Ցուցերից մեկը նվիրված է երեխաների պաշտպանությանը, որը կազմակերպվել է «Ռուս մայրեր» կազմակերպության կողմից ԱՄՆ-ում որդեգրված ռուս երեխայի մահվան դեպքից հետո:
Ընդդիմադիր Սոցիալական ցույցի մասնակցիները քաղաքի մեկ այլ հատվածից՝ Պուշկինի հրապարակից, մեկնարկել են իրենց ցույցը:
Երեխաների պաշտպանության ցույցին մասնակցում է 8 հազար մարդ: Այս տվյալները հաստատել է ՆԳՆ-ի Մոսկվա քաղաքի վարչությունը:
Ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի կազմակերպած Սոցիալական ցույցի մասնակիցների թիվը հասնում է 600-ի:
Ավելի վաղ «Ռուս ուսանողների միության» ներկայացուցիչը հայտնել էր, որ մոսկվայաբնակ ուսանողներին դուրս են բերում երեխաների պաշտպանության ցույցին մասնակցելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)