Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 1 մլրդ դրամ
Տնտեսություն
Մարտի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203314 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 350 մլն դրամ, որից մրցակցային՝ 2 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 909 977 707 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7841 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)