Ռուսաստանում կստեղծվի երկնաքարի հոտով օծանելիք
Ռուսաստան
Երկնաքարային ուխտատեղի դարձած Չեբարկուլ քաղաքը, ուր փետրվարի 15-ին հանկարծահաս երկնաքար էր վայր ընկել, որոշել են երկնաքարի հոտով օծանելիք պատրաստել՝ քարի և մետաղի բույրերի խառնուրդով. գրում է Интерфакс-ը:
Այս գաղափարը պաշտպանել է քաղաքի ղեկավարությունը, իսկ քաղաքապետը խոստացել է լավագույն առաջարկի հեղինակին վայր ընկած երկնաքարից մի կտոր նվիրել:
Հանրահայտության ալիքի ֆոնի վրա քաղաքի իշխանությունները որոշել են մշակել քաղաքի զարգացման նախագիծ, որի միջոցով քաղաքը ոչ միայն կհայտնվի Ռուսաստանի հետաքրքրաշարժ վայրերի ուղեցույցի մեջ, այլև կկարողանա գումար վաստակել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)