ԿԲ խորհրդի նիստում
Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագիրը: Խորհուրդը փոփոխություն է կատարել «ՀՀ տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում:
ԿԲ խորհուրդը գրանցել է «ՄոբիԴրամ» դրամական փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
Խորհուրդը «ԱՄԻԿՈՒՍ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրել, «ՄԱԺՈՐԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն ստացել է գրավատան կազմակերպման լիցենզիա, իսկ «ԳԱՌԱՆՏԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ն՝այլ վայրում ևս գրավատան կազմակերպման լիցենզիա:
Վերաձևակերպվել է Ա/Ձ Գագիկ Դհերյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 377 լիցենզիան: «Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել է «ԲԻՍՏՐԱՅԱՊՈՉՏԱ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)