Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի հակառակորդներից Լաշա Ցխալտուբսկին
Ռուսաստան
Մոսկվայում դատարանը թմրանյութերի գործով ձերբակալել է քրեական հեղինակություն, այս տարվա հունվարին սպանված Դեդ Հասանի կլանի հակառակորդ խմբավորման համախոհ Լաշա Նիջարաձեին, ով քրեական աշխարհում հայնտի էր որպես Լաշա Ցխալտուբսկի. գրում է GHN-ը:
Ոստիկանական ստորաբաժանման ներկայացուցիչների խոսքերով՝ անցյալ երկուշաբթի ձերբակալված Նիջարաձեի մոտ հայտնաբերվել է 17 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Լաշա Ցխալտուբսկին ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Ջեմո Միքելաձեի մերձավորներից է, ով Ասլան Ուսոյանի հակառկորդն էր:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ