ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողներին
Սփյուռք
Մարտի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ:
Ծանոթանալով ուսանողների խնդիրներին՝ նախարար Հ. Հակոբյանը ողջունեց տարբեր բուհերի սիրիահայ ուսանողական խորհուրդների ստեղծումը:
Նախարարն առաջարկեց խորհրդի անդամներին բացահայտել սիրիահայ ուսանողների խնդիրները և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, որպեսզի առավել արդյունավետ կերպով հնարավոր լինի զբաղվել դրանց լուծմամբ:
Նախարար Հ. Հակոբյանը հայտնեց նաև, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Այս պահին քննարկվում են ֆինանսական միջոցների ձեռքբերման խնդիրներ: Առկա են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները:
Գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերն ու միջոցառումները, կոչ արեց բուհերում սիրիահայ ուսանողական խորհուրդներին առավել ակտիվ մասնակցել դրանց իրականացմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան