Մոսկվայում ռուս-վրացական տնտեսական ֆորումը կկայանա ապրիլին
Ռուսաստան
Մոսկվայում ապրիլի սկզբին կայանալու է ռուս-վրացական տնտեսական ֆորում: Ինչպես հայտնում են ռուս-վրացական տնտեսական համագործակցության կենտրոնից, դա 2006-ից ի վեր առաջին երկկողմ տնտեսական ֆորումն է լինելու. մեջբերում է Trend-ը:
Հանդիպմանը ռուսական կողմից կմասնակցեն հասարակական և մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Վրացական կողմը կներկայացնի Վրաստանի բանկերի ասոցիացիան, «Այրզենա» ավիաընկերությունը, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:
Ֆորումի շրջանակներում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Վրաստանը՝ որպես տարածաշրջանում ցամաքային, ծովային և օդային փոխադրամիջոցային առանցքային հնագույց», «Ռուսաստանը՝ որպես գյուղատնտեսական ապրանքների արտահանման ռազմավարական շուկա»:
Հանդիպման ավարտին որոշում կկայացվի Թբիլիսիում կայանալիք հանդիպման մասին, որը, ենթադրաբար, կկայանա մայիսի վերջին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ