Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Խիստ հսկողություն՝ փաստաթղթաշրջանառության նկատմամբ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ կոմիտեն որդեգրել է ինչպես բիզնեսի, այնպես էլ ոլորտում հիմնական դերակատարում ունեցող հասարակական կազմակերպությունների հետ խնդիրները, վարչարարական նոր մոտեցումները համատեղ քննարկելու գործելաոճ: Կարևորելով նրանց դերը փաստաթղթաշրջանառության ապահովման գործում՝ կոմիտեում այսօր հանդիպում էր կազմակերպվել, որի նպատակը գործընթացի կարգավորման վարչարարական և օրենսդրական խնդիրներին հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնելն էր: «Փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը նոր չէ. այդ ուղղությամբ անցած տարիներին նկատելի առաջընթաց ենք արձանագրել, պարզապես հարցն այսօր ավելի խիստ է դրված, քանի որ հարկային վարչարարության և ընթացակարգերի բարեփոխմանն ուղղված միջոցառումների արդյունքը մեզ արդեն հնարավորություն է տալիս համալիր հսկողության միջոցով ավելի արդյունավետ պայքարել առանց փաստաթղթի ապրանքաշրջանառության դեմ: Պայքարի ուղիները գտնված են. հանրապետության ամբողջ տարածքում պետք է խաղի մեկ՝ միասնական կանոն գործի, բոլորը պետք է աշխատեն փաստաթղթաշրջանառության հստակ սահմանված ընթացակարգերով»: Անդրադառնալով տնտեսավարման հավասար պայմանների ապահովման խնդրին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ արդեն իսկ ներդրվել է «օրինապահ» հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, ինչը հարկատուին հնարավորություն է տալիս ինքնուրույն գնահատել իր աշխատանքը. «Այս մոտեցումը նոր մշակույթ է և մեծ հնարավորություն բիզնեսի համար: Եթե մեր ուսումնասիրությունները ցույց տան, որ տվյալ բիզնեսն իսկապես մաքուր է աշխատում, ՊԵԿ աշխատակիցները նրան չեն անհանգստացնի: Շատ կարևոր է, որպեսզի բիզնեսի և կոմիտեի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվի. գործարարը պետք է համոզվի, որ մեր գործողությունները ոչ թե ժամանակավոր, այլ հետևողական բնույթ են կրում»,-նշել է կոմիտեի նախագահը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, ՀԿ-ների հետ հանդիպման նախաձեռնությունը ՊԵԿ-ինն է. «Նպատակն է հասարակության բոլոր կողմերին մոտեցնել խնդրին, ներկայացնել, որ երկրում ստվերային տնտեսությունը և առանց փաստաթղթերի աշխատելը նույն երևույթներն են, հետևաբար ցանկացած միջոցառում և գործողություն, որն ուղղված է այս խնդրի կարգավորմանը, հավասարազոր է ստվերի կրճատմանը»:

Նշենք, որ ՀԿ-ների հետ հանդիպմանը նախորդել է ընդլայնված կազմով ՊԵԿ նախագահի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Գագիկ Խաչատրյանը հստակ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: Ըստ այդմ, փաստաթղթաշրջանառության հսկողության միջոցառումների շրջանակում նախատեսվում է պարբերաբար վերլուծություններ իրականացնել' ըստ ոլորտների, ապրանքատեսակների և հարկային տեսչությունների, մշակել վարչարարական և օրենսդրական առաջարկություններ, գերատեսչական հսկողության ծրագիր և մշտադիտարկում իրականացնել:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով, ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետ միջոցը չփաստաթղթավորված շրջանառության բացահայտումն ու նվազեցումն է. «Անցյալ տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխություններով ավելի խստացվեց օպերատիվ գործողությունների միջոցով խախտումների բացահայտումը: Եթե գործարարությունը համոզված լինի, որ նման խիստ մեթոդները կիրառվելու են բոլորի հանդեպ, ապա, եվրոպական շատ երկրների նման, մենք էլ կունենանք այն մոտեցումը, ըստ որի անհնար է պատկերացնել տնտեսական գործառույթ՝ առանց փաստաթղթի»: Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ ոլորտի խնդիրները քննարկելու, հետաքրքրող հարցերը պարզաբանելու և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել ձևաչափը դարձնել պարբերական:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված