Ռուսաստանը հերքում է ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ մտցնելու մասին լուրերը
Ռուսաստան
Ռուսաստանի կողմից ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Միջին Ասիայի երկների համար վիզային ռեժիմ մտցնելու հարցը դրված չէ օրակարգում. հինգշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Անվար Ազիմովը: Նա նաև նշել է, որ ռուսական «Дождь» հեռուստաընկերությամբ իր ելույթը սխալ են մեկնաբանել:
«Ռուսաստանը բավական ուշադիր է ԱՊՀ իր բարեկամ երկրների հանդեպ, և նրանց հետ վիզային ռեժիմ հաստատելու հարցը դրված չէ օրակարգում»,-ասել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել այն մասին, որ ՌԴ-ն 2015-ից պաստրաստվում է վիզային ռեժիմ հաստատել ԱՊՀ երկների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)