Իվանիշվիլին Վրաստանում կազմակերպում է հայ-վրացական բիզնես-ֆորում
Տնտեսություն
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել Թբիլիսիում մեծ հայ-վրացական բիզնես-ֆորում կազմակերպելու նախաձեռնությամբ: Ինչպես տարածաշրջանային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Իվանիշվիլին, նա այդ հարցը քննարկել է խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ:
«Մենք ցանկանում ենք այստեղ հրավիրել ոչ միայն գործարարներին Վրաստանից և Հայաստանից, այլև հայ գործարարներին ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետ Իվանիշվիլին. մեջբերում է Грузия-Online-ը:
Վարչապետը հույս է հայտնել, որ նման ֆորումը հնարավորություն կտա Վրաստան բերել լուրջ ներդրումներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)