Սփյուռքի նախարարը հանդիպեց իտալահայերին
Սփյուռք
Մարտի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանին և Սարո Խոդավերդիին:
Նախարարը շնորհավորեց Պայքար Սվազլյանին՝ Իտալահայոց միության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվեն նույն թափով ընթանալ միության աշխատանքները և կնպաստեն Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ուշադրության կենտրոնում էին համայնքի երիտասարդների՝ Սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին մասնակցության, մասնավորապես՝ ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների, մշակութային գործիչների վերապատրաստման, մայրենի լեզվի արագացված ուսուցման հնարավորությունները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան