Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է
Տնտեսություն
Մարտի 14-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 552 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային՝ 6 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 302 մլն 500 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 266 933 564 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4337 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 16.4444 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)