Սանկտ Պետերբուրգում ընկերուհու ոտքը կերած մարդակերն ազատվել է քրեական պատասխանատվությունից
Ռուսաստան
Ռուսաստանի Լենինգրադյան շրջանի դատարանը հարկադիր բուժման է ուղարկել Սանկտ Պետերբուրգի 27-ամյա բնակչուհուն, ով 2011թ. ամռանը սպանել էր իր ընկերուհուն և մասամբ կերել էր նրա ազդրը: Աղջկա մոտ ախտորոշվել է պարանոիդալ շիզոֆրենիա. գրում է Russia Today-ը:
2011թ. հուլիս ամսին երկու ընկերուհիները մասնակցում էին Իվան Կուպալայի տոնակատարությանը, որի ժամանակ գետում լողանալիս աղջիկը խեղդել էր իր ընկերուհուն, որից հետո պոկել էր նրա ազդրից մսի կտորներ և կերել դրանք:
Իրավապահ մարմինները ձերբակալել էին աղջկան և քրեական գործ հարուցել: Դատաբժշկական փորձագետները մարդակեր աղջկա մոտ ախտորոշել էին շիզոֆրենիա և ազատել քրեական պատասխանատվությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)