Մոսկվայում ադրբեջանցին առևանգել է աֆղանստանցի գործարարին և 5 մլն ռուբլի պահանջել
Ռուսաստան
Մոսկվայում ազատության մեջ է հայտնվել ադրբեջանցիների կողմից առևանգված Աֆղանստանի քաղաքացի հանդիսացող գործարարը: Այս մասին մարտի 18-ին հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննության տվյալներով՝ մարտի 16-ի գիշերը 3 հանցագործներ հետևել են աֆղանստանցի գործարարին իր տան մոտակայքում, ծեծի ենթարկել տղամարդուն և բռնի ուժով նստեցրել վերջինիս Porsche Cayenne մեքենան ու պահանջել 5 մլն ռուբլի փրկագին վճարել:
Բիզնեսմենը կարողացել է կապ հաստատել իր գրասենյակի աշխատակցուհու հետ և պատմել տեղի ունեցածը: Կինը դիմել է իրավապահ մարմիններին: Մարտի 17-ին փրկագինը ստանալու պահին Ադրբեջանի 30-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Դրանից հետո նրա հանցակիցները բաց են թողել առևանգված գործարարին:
Հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)