Վան-Երևան չվերթը հայկական սփյուռքի հաղթանակն է Թուրքիայի նկատմամբ
Սփյուռք
Այսպես կոչված, «Հայկական անհիմն հավակնությունների դեմ Ասսոցիացիան» (ASİMDER) բողոքարկում է ապրիլի 1-ից գործարկվող Երևան-Վան ուղիղ ավիաչվերթներ իրականցնելու մասին որոշումը: Ինչպես գրում է թուրքական Stargundem-ը, ASİMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը մամլո խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից պահանջել է ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի հետ կապված որոշումներին:
Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Վան-Երևան չվերթի բացումը կդառնա հայկական սփյուռքի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ:
Երևանից Վան կատարվող չվերթները հատկապես կարևոր են հայերի համար, քանի որ նրանք Վանը համարում են Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը: Հայկական կողմի տարածքային հավակնությունների հարցում նույնպես Վանը կարևոր դեր է խաղում: Որպեզի այդ հավակնությունները հիմնավորում չստանան, չվերթի բացումը պետք է չեղյալ հայտարարվի:
Գյուլբեյը նաև նշել է, որ չվերթի գործարկումը կարող է սխալ ընկալվել Ադրբեջանի կողմից, ինչը կվնասի երկկողմ հարաբերություններին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան