Տիգրան Սարգսյանի դեբատները
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև՝ արձակուրդի և աշխատանքի ծրագրի համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Անդրադառնալով ԳԴՀ-ի հետ կնքվելիք համաձայնագրին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բավական երկար դեբատներ են եղել այս հարցի շուրջ, մինչև որ համաձայնությունը կայացել է։ Հայկական կողմի համար սա կարևոր է, քանի որ ԳԴՀ-ից ՀՀ-ում կան մեծածավալ ներդրումներ։ Մշտապես բանավեճ էր առաջանում, թե ինչպես են վճարվելու հարկերը։ Փաստորեն, հարցը վերջնականորեն կլուծվի սույն համաձայնագրի կնքմամբ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին