Ժերար Դեպարդիեն 19-րդ դարից մնացած իր առանձնատունը կնվիրաբերի ռուսական մշակույթի կենտրոնին
Ռուսաստան
Ֆրանսիացի դերասան ժերար Դեպարդիեն որոշել է Սեն Ժերմեն աբբայության շրջանում գտնվող, 19-րդ դարին պատկանող Փարիզի իր առանձնատունը նվիրաբերել Ռուսաստանի մշակութա-կինեմատոգրաֆիայի կենտրոն ստեղծելու համար, և նրա գլխին ռուսական դրոշ բարձրացնել: Համաձայն ИТАР-ТАСС-ի ունեցած տեղեկությունների՝ առանձնատան տարածքն իր այգով, լողավազանով, կազմում է 1.7 հազար քառ. մետր:
Վերջերս ռուսական քաղաքացիություն ընդունած Դեպարդիեն Մորդովիայի գրանցում էր ստացել, իսկ Չեչնիայի նախագահը նրան բնակարան էր նվիրել Գրոզնիի 27-հարկանի շենքերից մեկում: Նրան բնակարան էին առաջարկել նաև Մուրմանսկում, որից հետո ՌԴ վարչապետ Մեդվեդևը կոչ էր արել դադարեցնել Դեպարդիեին բնակարաններով ողողելու այդ գործընթացը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)