Ադրբեջանի քաղաքացին Չելյաբինսկում անչափահաս աղջնակի է բռնաբարել
Ռուսաստան
ՌԴ Չելյաբինսկի շրջանում քրեական գործ է հարուցվել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով: Այս մասին ИА REGNUM-ի թղթակցին հայտնել են ՌԴ Չելյաբինսկի շրջանի քննչական հանձնաժողովից:
Հետաքննության տվյալներով՝ մարտի 19-ին «Օկտյաբրսկոյե» գյուղում կեսօրին զոհը դուրս էր եկել իր բնակարանից՝ աղբը թափելու: Աղբամանի մոտ կանգնած է եղել տղամարդ, ով կանգնել է նրա ճանապարհին, ուժ գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ, իրականացրել սեռական բնույթի ոտնձգություններ և դիմել փախուստի:
Գործի կապակցությամբ կասկածյալ է ճանաչվել և ձերբակալվել Ադրբեջանի 31-ամյա մի քաղաքացի, ով այդ գյուղ էր տեղափոխվել 2013թ. մարտին: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)