Մոսկվայում դասախոսը ռադիոակտիվ նութեր էր հավաքում՝ ընկերոջն անմահ դարձնելու համար
Ռուսաստան
Մոսկվայի ոստիկանությունը 14 կգ ռադիոակտիվ վարակված նյութեր է առգրավել մայրաքաղաքի քոլեջներից մեկի դասախոսից: Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը վարակված մետաղական առարկաները և տեխնիկայի դետալները պահում էր իր ընկերոջ համար, ով պլանավորել էր հասնել անմահության:
Դասախոսի խոսքերով՝ նրա ընկերը հավատում էր, որ անմահ կարող են լինել միայն ռադիոակտիվ վարակված առարկաները, և նույնիսկ մեկնել էր ռադիոակտիվ աղետի գոտի՝ Չեռնոբիլ, որպեսզի ստանար իր բաժին ռադիոճառագայթումը:
Ինչպես գրում է Korrespondent-ը, 35-ամյա տղամարդը դուրս էր հանում ռադիոակտիվ առարկաները հատուկ վայրերից, որտեղ վտանգավոր թափոնները թաղվում են հողի տակ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)