Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով

Տնտեսություն

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը.

ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 155.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 131.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 70%-ով և 58.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես՝ արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 3.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 76.9%‑ը, իսկ ծախսերը՝ 1.6 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 36.1%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 15.1%-ով, ծախսերի գծով՝ 13%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը՝ այլ եկամուտների, 0.3%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 69.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական՝ եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ: Նշված մուտքերը՝ հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.1%‑ով կամ 16.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ընթացիկ ծախսերի, և´ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 128.2 մլրդ դրամ՝ 59.4%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 13.7%-ով կամ 15.4 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 24.0 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 2.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես՝ ներքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը՝ -8.8 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 17.7 մլրդ դրամով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 30.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված