Մահացել է ռուս դերասան Վալերի Զոլոտուխինը
Ռուսաստան
Այսօր կյանքի 72-րդ տարում վախճանվել է ռուս հայտնի դերասան Վալերի Զոլոտուխինը. այս մասին Эхо Москвы ռադիոկայանի եթերում հայտարարել է Մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը:
Զոլոտուխինն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր: Բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:
Զոլոտուխինը ծնվել է 1941թ. հունիսի 21-ին Ալթայի երկրամասի Բիստրի Իստոկ գյուղում: Հանդիսատեսին նա հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսին են «Տայգայի տերը», «Բումբարաշը», «Վկայի կորուստը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)