Ասֆալտի նոր տեխնոլոգիա
Տնտեսություն
Ապրիլի 5-ին՝ ժամը 14.30-ին, Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ-ն 130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ ամերիկյան «Կատերպիլար» կազմակերպության նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։
Տեխնիկայի ցուցադրությանն ու աշխատանքի փորձարկմանը կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պահվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պահվածքի հիմք, որի վրա՝ կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում է մեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում՝ 25-30%-ով կրճատվում է ճանապարհային պահվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով՝ 10-30%-ով երկարեցվում է ճանապարհների շահագործումը։
Միջոցառմանը մասնակցում են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինաից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)