Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Գործարար կանանց պետական խրախուսման ավանդույթը շարունակվում է

Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով Հայաստանի Ազգային գրադարանում մեկնարկել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: «Սրտանց ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց հիասքանչ տոների առթիվ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման և կարևորման գործում: Անցած տարի շնորհեցինք մրցանակներ, ինչը ողջունվեց հանրության կողմից: Միասին որոշեցինք շարունակել այս գեղեցիկ ավանդույթը, նաև ստանում էինք բազմաթիվ առաջարկություններ, թե ինչպիսի նոր անվանակարգեր սահմանելով կարող ենք խրախուսել կանանց ակտիվությունը հասարակական կյանքում», - նշել է Տիգրան Սարգսյանը:

Նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013 թ. մրցանակաբաշխության արդյունքները:

Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» են ճանաչվել Երևանից՝ Աննա Խաչատուրովան, Լոռու մարզից՝ Մարգարիտա Չոբանյանը, «Լավագույն կին նորարար նախաձեռնող»՝ Արևիկ Սարգսյանը և Նելլի Ավետիսյանը, «Լավագույն կին բարեգործ»՝ Լոռու մարզից՝ Զարուհի Անդրիասյանը և Գեղարքունիքի մարզից՝ Անուշ Բադալյանը: «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել են Երևանից՝ Կարինե Դնոյանը և Լոռու մարզից՝ Ռուզաննա Դանիելյանը:

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգին մասնակցության հայտ ներկայացրած մինչև 35 տարեկան երիտասարդ կին գործարարներից հաղթող են ճանաչվել Արևիկ Սիմոնյանը և Հասմիկ Ազոյանը՝ Երևանից: Իսկ «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում, որը նախատեսված է 2012-2013 թթ. ընթացքում իրենց բիզնեսը նախաձեռնած ու գրանցած կանանց համար, լավագույնի մրցանակին են արժանացել Կոտայքի մարզից՝ Սեդա Աֆյանը և Գեղարքունիքի մարզից՝ Աննա Գաբրիելյանը:

Տիգրան Սարգսյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:

Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողականությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով հատուկ մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի, ԵԱՀԿ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ասիական զարգացման բանկի կողմից:

Նիստում հայտարարվել է նաև «Լավագույն լրագրող՝ գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխության մասին, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի տարեվերջյան նիստում: «Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ» և «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգերում հայտարարված մրցույթի նպատակը հաջողակ գործարար կանանց հետաքրքիր պատմությունների լուսաբանումն է: «Այս մրցանակը կարևոր է այս դահլիճում տիրող մթնոլորտը ճիշտ, առանց աղավաղումների հանրությանը ներկայացնելու առումով, իսկ այդ պատասխանատու գործը կատարում են լրագրողները: Հուսով ենք՝ նրանք ակտիվորեն կմասնակցեն լուսաբանման գործընթացին, և այս տարի առաջին անգամ կունենանք նաև այս մրցանակի հաղթողներ»,- ընդգծել է վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված