Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.8%-ով
Տնտեսություն
2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է լվացող միջոցների՝ 0.8%, այգեգործական ապրանքների՝ 0.9%, գեղահարդարման՝ 1.3%, անձնապիտո ապրանքների՝ 1.4%, կոշկեղենի՝ 3.4% գնաճով:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կահույքի՝ 0.1%, տեքստիլեղենի՝ 0.5%, շինանյութերի՝ 0.5%, դեղամիջոցների՝ 0.5%, գրենական պիտույքների՝ 0.6%, հագուստի և գործվածքի՝ 0.7% գնաճ: Դրան զուգընթաց, ոսկերչական ապրանքների գները նվազել են 3.6%-ով, մշակույթի ապրանքներինը՝ 2.7%-ով, վառելիքինը՝ 0.7%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.2%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.1%-ով:
2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.6% և 1.1% գնաճ: 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.5% և 6.0%-ով:
Մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.9%-ով:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2013թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.4% գնաճ, իսկ մյուս 6-ում՝ 0.3-0.1% գնանկում:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4%-ով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)