Իրականացվել է 3.2 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Տնտեսություն
Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92,992,483 ԱՄՆ դոլար 416.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112,069,448 ԱՄՆ դոլար 418.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 418.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 417.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,427,067 EUR 534.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,177,780 EUR 537.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 22,000 EUR առք եւ վաճառք 538.00 դրամ մեկ EUR –ի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 438,272,382 ՌԴ ռուբլի 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,761,001 ՌԴ ռուբլի 13.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 105.4 մլն ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)