Պուտինը Գերմանիայից մեկնում է Նիդեռլանդներ, ուր նրան պիտի դիմավորեն գեյ-շքերթով
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտում է իր երկօրյա այցը Գերմանիա, և այսօր մեկնելու է Նիդեռլանդներ, ուր թագուհի Բեաթրիսի հետ միասին բացելու է Հոլանդիայում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների շարքը:
Նշենք, որ ավելի վաղ նիդերլանդական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ամստերդամում Պուտինի այցի կապակցությամբ սեռական փոքրամասնությունները բողոքի ակցիա են պատրաստում` իրենց դժգոհությունն արտահայտելով ՌԴ Պետդումայի կողմից ընդունված նույնասեռականությունը անչափահասների շրջանում քարոզելու վրա դրված արգելքի նկատմամբ:
Կրեմլից տեղեկացնում են, որ նրանք տեղյակ են այդ որոշման մասին, սակայն խուսափել են որևէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ. գրում է Интерфакс-ը:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրենք դեռևս չգիտեն, թե ինչպես կարձագանքեն այդ քայլին, և եթե այդ ակցիան որևէ կերպ անդրադառնա ռուսական կողմի վրա, ապա իրենք տեղյակ կպահեն հանրությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)