Ֆիննական ոստիկանությունը Պուտինին հետախուզվողների ցուցակում է ընդգրկել. Պուտինը մեկնաբանում է
Ռուսաստան
Ֆիննական ոստիկանությունը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ նրա անունը սխալմամբ հետախուզվող հանցագործների սև ցուցակում ընդգրկելու համար. գրում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ տեսականորեն պետության ղեկավարին կարող էին դրա համար ձերբակալել Ֆինլանդիայի հետ սահմանին:
Associated Press-ի տվյալներով՝ Պուտինի անունն ընդգրկվել է այդ ցուցակում «Գիշերային գայլեր» բայքերական ակումբի անդամների հետ կապ ունենալու համար, սակայն Ռուսաստանի նախագահը Ֆինլանդիայում կատարած որևէ հանցագործության համար չի հետախուզվում:
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել Պուտինից և նշել, որ նրա անունն արդեն հեռացվել է այդ ցուցակից:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Պեսկովը, Պուտինը քամահրանքով է վերաբերվում ֆիննական սև ցուցակում իր անվան հայտնվելու հանգամանքին:
«Պուտինը տեղյակ է այդ պատմությանը և քամահրանքով է վերաբերվում դրան: Ես չեմ կարծում, որ պետք է որևէ կերպ անդրադառնալ դրան, հատկապես, որ ֆիննական կողմն ինքը հայտնաբերել է իր սխալը, ներողություն խնդրել և ուղղել այն»,-ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)