Ռուսաստանում նախագահական նստավայրը պայթեցնելու ահազանգ է ստացվել
Ռուսաստան
Մոսկվայի ոստիկանությունը սակրավորների միջոցով խուզարկում է ՌԴ նախագահի աշխատակազմի շենքը: «Старая площадь»-ում ոստիկանները ստուգում են անհայտ քաղաքացուց ստացած ահազանգի հավաստիությունը, որը հայտնել էր, թե շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Վտանգի մասին ահազանգը ստացվել է 13.30-ի սահմաններում, Life News-ին տված հարցազրույցում պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Դեպքի վայր են դուրս եկել փրկարարներն ու ոստիկանները: Շենքում, սակայն, պայթուցիկ որևէ սարք չի հայտնաբերվել։
Մոսկվայի ՆԳՆ-ի պետական վարչությունում ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)