ՌԴ նախագահ Պուտինը սպառնում է ցրել Մեդվեդևի կառավարությունը (տեսանյութ)
Ռուսաստան
Life News լրատվական կայքը հրապարակել է ՌԴ կառավարության նախարարների և նահանգապետերի հետ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած փակ նիստի տեսագրության հատվածներ, որտեղ նախագահ Պուտինը քննադաում է Մեդվեդևի կառավարությունը և սպառնում ցրել այն:
Նիստը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, որի ընթացքում քննարկվել են վթարային շենքերից բնակչության տարհանման և վերաբնակեցման խնդիրները:
Պուտինը սուր քննադատության է ենթարկել կառավարության անդամներին և մարզերի ղեկավարներին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները չկատարելու համար, որոնց կատարումը սահմանվել էր դեռևս մայիսին ընդունված ցուցումներով:
Պուտինը նշել է, որ եթե կառավարությունն ու նահանգապետերը գլուխ չհանեն իրենց առջև դրված խնդիրներից, ապա ինքը ստիպված է հրաժեշտ տալ նրանց:
Լրագրողների ներկայությամբ Պուտինը զուսպ քննադատության է ենթարկում նրանց, սակայն տեսախցիկները անջատել տալուց հետո նա հնչեցնում է նաև ոչ ցենզուր արտահայտություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)