Պուտինի մամլո քարտուղարը մեկնաբանում է կառավարությունը ցրելու լուրերը
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ Պուտինը սպառնում է ցրել նախարարների խորհուրդը, եթե նրանք չկարգավորեն վթարային շենքերի բնակիչների տարհանման հարցը. գրում է Gazeta.ru-ն:
Պեսկովի պնդմամբ` Պուտինն այդ խոսքերով դիմել է նահանգապետերին, այլ ոչ թե նախարարներին:
«Հարկ եմ համարում նշել, որ նյութը որոշ չափով աղավաղել է նախագահի արտահայտած միտքը, քանի որ նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում արված արտահայտությունը վերաբերում էր շրջանների ղեկավարներին, այլ ոչ թե նախարարների խորհրդին, ինչպես դա պնդում է նյութը հրապարակած պարբերականը»,-հայտարարել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ փակ նիստի հրապարակումը պարզապես վրդովեցուցիչ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)