Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ռումբի տագնապ է հնչեցվել
Ռուսաստան
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Պուլկովո» օդանավակայանից ռումբի տագնապի պատճառով այսօր տարհանվել են բոլոր ուղևորները. տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին:
Ընդհանուր առմամբ օդանավակայանի 2 տերմինալներից տարհանվել է 1.5 հազար մարդ: Օդանավակայանը դադարեցրել է իր չվերթները: Ապրիլի 19-ին՝ Երևանի ժամանակով 06.00-ին, անհայտ անձի կողմից հաղորդագրություն էր ստացվել այն մասին, որ օդանավակայանը ականապատված է: Ոստիկանները ստուգումներ են անցկացրել օդանավակայանում, որի արդյունքում պայթուցիկ որևէ սարք չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)