Վրաստանի տարածքով Հայաստան գազամատակարարումը ապրիլի 25-ին կդադարեցվի
Տնտեսություն
Ապրլի 25-ին կդադարեցվի Վրաստանի տարածքով գազի մատակարարումը Հայաստան. երեքշաբթի տեղեկացնում է ИА REGNUM-ը` վկայակոչելով «Գազամատակարարման Վրաստանի ընկերությանը»: Վերջինս հանդիսանում է Վրաստանում ռուսական գազ մատակարարող օպերատորը:
Համաձայն այդ հաղորդագրության՝ գազի մատակարարումը կդադարեցվի առավոտյան ժամը 08-00-ից մինչև 18.00-ը: Գազամատակարարման դադարը պայմանավորված է Վրաստանի արևելյան Գարդաբանի շրջանում խողովակաշարի վերանորոգման աշխատանքերով: Վերանորոգոմից հետո գազի մատակարարումը կվերականգնվի: Հայկական կողմն արդեն տեղեկացվել է այդ մասին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)