«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել 

Այնքան գործ ունեմ անելու, որ ավելի լավ է քնեմ. ալարկոտությունը հիվանդություն է

Հասարակություն

Ասում են` ուսանողների` քննությանը պատրաստվելու համար նախատեսված ժամանակը միշտ մի օր քիչ է լինում:

3-րդ կուրսի ուսանողուհի Անին լիովին համամիտ է այս խոսքերի հետ: Նա բոլոր քննություններին պատրաստվում է վերջին մեկ-երկու օրում և երազում գոնե մեկ օր ավել ունենալու մասին: «Չնայած եթե մի օր էլ ունենայի, այսօր հաստատ չէի պարապի»,-անկեղծանում է Անին: Նա միշտ հրճվանքով հիշում է իր պատմության քննությունը: «Շատ բարդ քննություն էր, դասախոսն էլ ուսանողների շրջանում հայտնի խիստ մարդ էր, որոշել էի 2 ամիս շուտ սկսել պարապել, բայց 2 ամիսը դարձավ 2 շաբաթ, հետո՝ 2 օր»,-պատմում է Անին ու հիշում, որ կուրսում մի քանի բարձր գնահատական կար, որոնցից մեկն էլ իրենն էր, բա որ ժամանակին սկսեր, ինչքան լավ կլիներ:

Ամեն ինչ ճիշտ ժամանակին չսկսելու կամ առհասարակ այդպես էլ չսկսելու երևույթը կոչվում է ալարկոտություն, որը, բրիտանացի բժիշկների պնդմամբ, լուրջ հիվանդություն է: Ըստ նրանց՝ եթե մարդն ի վիճակի չէ ֆիզիկական ակտիվության, ուրեմն հիվանդ է: Ապացուցված է, որ 20 հոգուց միայն մեկն է անհրաժեշտ քանակությամբ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերում:

Ալարկոտությունն է պատճառը, որ մենք հաճախ չենք կատարում մարդկանց տված մեր խոստումները, չենք հասցնում պատշաճ կարգով և ժամանակին կատարել մեր առջև դրված պարտականությունները, խախտում ենք երթևեկության կանոնները, սխալ վայրով անցնում փողոցը, սխալ տեղում սպասում երթուղային տաքսիների՝ դրանց վարորդներին ստիպելով սխալ տեղում կայանել մեքենան. վարորդն էլ ալարում է ամեն անգամ կրկնել, որ դա կանգառ չէ:

Հոգեբան Տաթև Նավասարդյանը նշում է, որ ալարկոտությունը որևէ աշխատանք կատարելու ցանկության բացակայությունն է, դրա պատճառն այն է, որ այդ աշխատանքը մեզ հաճույք չի պատճառում կամ այնքան էլ կարևոր չէ մեզ համար: Այսինքն՝ ալարկոտությունը առաջանում է այն ժամանակ, երբ մարդու մեջ չկա որևէ աշխատանք կատարելու դրդապատճառ: Ուստի ալարկոտությունը ոչ թե մարդու անհաջողությունների պատճառն է, այլ դրանց արդյունքը:

Մարդը կարող է ծուլանալ նաև այն դեպքում, երբ գիտակցում կամ վախենում է, որ իր ջանքերը չեն տա իր համար ցանկալի արդյունք: Օրինակ՝ տնային տնտեսուհի Արփինեն ասում է, որ եթե պլանավորում է մեկ օրվա ընթացքում ավարտել տան կապիտալ մաքրման ամբողջ աշխատանքը, ապա ոչինչ էլ չի անում, իսկ եթե այդ նույն աշխատանքը կատարում է հանգիստ պայմաններում առանց ավելորդ լարվածության, ապա մեծ հաճույքով աշխատում է:

Ալարկոտության պատճառ կարող է լինել նաև գերհոգնածությունը, էներգիայի բացակայությունը: Օրինակ տաքսի ծառայության կարգավար Անուշը մեկ ամբողջ օր աշխատում է և մեկ օր հանգստանում: Նա նշում է, որ առավոտյան տուն գալուց հետո ի վիճակի չի լինում որևէ աշխատանք կարատելու և անմիջապես քնում է: Այս դեպքում օրգանիզմը ասես պաշտպանվում է և պայքարում իր հանգստի համար, ուստի ըստ հոգեբանի՝ պետք է անպայման օրգանիզմին թույլ տալ հանգստանալ, սակայն ոչ երկար ժամանակով, քանի որ այդ դեպքում օրգանիզմը սովորում է հանգիստ ռեժիմին և բացասաբար արձագանքում ձեր կողմից ֆիզիկական ակտիվություն դրսևորելու ցանակացած փորձի:

21-րդ դարում այս հիվանդությունն ավելի լայն տարածում է գտել նոր տեխնոլոգիաների պատճառով: Մարդիկ ժամերով նստում են համակարգիչների առաջ և որևէ ֆիզիկական աշխատանք չեն կատարում:

Սակայն ըստ հոգեբանի՝ ծուլության գլխավոր պատճառը կամքի ուժի բացակայությունն է, երբ մարդը գիտակցում է իր աշխատանքը կատարելու կարևորությունը կամ կատարած աշխատանքի անկարևորությունը, սակայն այդպես էլ ոչինչ չի փոխում: Այս դեպքում մարդը դառնում է նյարդային և ագրեսիվ, անտեղի ուտում է, որի պատճառով կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ճարպակալում, հիպերտոնիա, աղեստամոքսային տրակտի խանգարումներ:

Ինչևէ, եթե չլիներ ալարկոտությունը, երևի մարդիկ երբեք էլ չէին ստեղծի հեռակառավարման վահանակը, լվացքի մեքենան, վերելակը….ի վերջո, ալարկոտությունը առաջընթացի շարժիչ ուժն է:

Արաքս Մամուլյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
Ամենադիտված