Վլադիմիր Պուտինի նկարը հայտնվել է շաուրմայի գովազդում
Ռուսաստան
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը հայտնվել է շաուրմայի կրպակի գովազդի վրա. գրում է ուկրաինական «Դումսկայա» կայքը:
Կայքը հրապարակել է այդ լուսանկարը, ուր Պուտինը պատկերված է ձեռքում շաուրմա բռնած: Կայքն այդ կապակցությամբ նշում, է որ ռուս նախագահի նկարը շաուրմայով ֆոտոշոփի արդյունք է: Բացի շաուրմայից՝ նկարի վրա կա նաև հոթ-դոգի գովազդ:
Գովազդը, ինչպես նշվում է, մեծ հետաքրքրություն է առաջ բերում կրպակի նկատմամբ, սակայն հաճախորդների քանակ չի ապահովում:
Ուկրաինայում ՌԴ հյուպատոսարանը նշել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը նրա կերպարը շաուրմայի գովազդում օգտագործելու թույլտվություն չի տվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)