ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին ժամանել է Մոսկվա
Ռուսաստան
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր առաջին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ինչպես ակնկալվում է, նա հանդիպում կունենա ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և բանակցություններ կվարի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում, ուր նրան դիմավորելու է եկել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:
Ակնկալվում է, որ ամերիկացի դիվանագետը կեսօրին մասնակցություն կունենա Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկ դնելու արարողությանը, որից հետո կկայանա Պուտինի հետ նրա հանդիպումը: Երեկոյան կողմ պլանավորված է Քերրիի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ. տեղեկացնում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)