Պուտինն աշխատանքից ազատել է ՌԴ փոխվարչապետ Վ. Սուրկովին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է երկրի փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովին. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Համապատասխան հրաման այդ մասին ստորագրվել է մայիսի 8-ին: Փաստաթղթի բովանդակության մեջ նշվում է, որ Սուրկովը լքում է պաշտոնը սեփական ցանկությամբ: Սուրկովի բացակայության օրոք նրա լիազորությունները ստանձնելու է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սուրկովն իր ազատման դիմումը գրել է 2012թ. մայիսի 7-ի հրամանների իրականացման հարցի շուրջ նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցությունից հետո: Ոչ մի կադրային փոփոխություն խորհրդակցության արդյունքում չի հրապարակվել. գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)