Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել Իոաննիսյան Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am 

5 առասպել լյարդի առողջության մասին

Ժամանց

Ի՞նչ դեր է կատարում լյարդը օրգանիզմի կենսագործունեության պահպանման մեջ: Կարո՞ղ է այն վնասվել, և արդյո՞ք այն պետք է մաքրել:

Մենք փորձել ենք հավաքել հասարակության մեջ լյարդի աշխատանքի վերաբերյալ ամենատարածված համոզմունքները և մեկնաբանել գիտական ​​տեսանկյունից։

Առասպել N1

Լյարդը ֆիլտր է, որի մեջ կուտակվում են թափոններն ու տոքսինները։

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Այս կարծիքը չենք կարող անվանել 100% առասպել։ Լյարդն իսկապես կարելի է անվանել մարդու մարմնի ֆիլտր (նման կերպ մարդու սիրտը կոչվում է պոմպ, իսկ ուղեղը՝ համակարգիչ)։ Այնուամենայնիվ, շատերը սա չափազանց բառացի են ընդունում:

Իսկապես, մարմնի ամբողջ արյունը օրական շատ անգամ անցնում է լյարդով: Բայց լյարդի բջիջները մաղի պես չեն աշխատում՝ որոշ նյութեր պահելով, իսկ մյուսներին թողնելով արյան մեջ։ Լյարդում մարսողության և նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերի չեզոքացումը տեղի է ունենում մի շարք կենսաքիմիական ռեակցիաների արդյունքում։ Այդ պրոցեսի մեջ ներգրավված են հատուկ սպիտակուցներ՝ ֆերմենտներ: Այսինքն՝ առողջ լյարդը օրգանիզմի համար վտանգավոր միացությունները վերածում է անվտանգի՝ չեզոքացնելով թունավոր նյութերը։

Առասպել N2

Ժամանակ առ ժամանակ լյարդը պետք է «մաքրել»

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

«Եթե ​​լյարդը «ֆիլտր» է, ապա այն կարող է և պետք է պարբերաբար «մաքրվի»։

Այս կարծիքը բավականին տարածված է։ Ինտերնետում դուք կարող եք գտնել հսկայական քանակությամբ դեղամիջոցներ (այդ թվում՝ բուսական), բաղադրատոմսեր և խորհուրդներ, որոնք, ենթադրաբար, կօգնեն արագ մաքրել լյարդը թույներից և տոքսիններից:

Սակայն, ինչպես արդեն տեսանք, թունավոր նյութերը չեն կուտակվում լյարդում։ Մտնելով հեպատոցիտներ (լյարդի բջիջներ)՝ դրանք չեզոքացվում են և արտազատվում օրգանիզմից։ Հետևաբար, ըստ էության, լյարդը «մաքրելու» կարիք չկա։

Լյարդի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում պահպանել նորմալ քաշը, չանտեսել ֆիզիկական ակտիվությունը, հնարավորության դեպքում օգտագործել առողջ սնունդ և չչարաշահել ալկոհոլը1:

Առասպել N3

Եթե աջ ենթակողում ցավ չկա, ապա ամեն ինչ կարգին է

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպել։

Առասպել.

Լյարդի հիվանդությունները չունեն միանշանակ նկարագրող ախտանիշ։ Աջ կողատակում ցավը կարող է լինել լյարդի հիվանդության նշաններից մեկը կամ կարող է լինել լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ աղիքների հետ կապված խնդիրների դրսևորում։ Համապատասխանաբար, չպետք է կենտրոնանաք մեկ ախտանիշի վրա, երբ կասկածում եք որևէ հիվանդություն։

Լյարդի հիվանդության ընդհանուր նշանը դեղնախտն է՝ սկլերայի, մաշկի և լորձաթաղանթների դեղնացում, ինչպես նաև սրտխառնոց, ծանրություն և անհարմարություն աջ ենթակողի շրջանում, թուլություն և ախորժակի բացակայություն:

Բայց հաճախ լյարդի շատ լուրջ հիվանդություններն անգամ ընդհանրապես չեն արտահայտվում, քանի դեռ օրգանում անդառնալի փոփոխություններ չեն եղել։

Հետեւաբար, լյարդի վիճակը վերահսկելու համար ավելի լավ է չանտեսել կանոնավոր հետազոտությունները։ Հատկապես , եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում և ունեք հետևյալ գործոններից որևէ մեկը․

  • Ալկոհոլի և նարկոտիկների չարաշահում
  • Ստերոիդներով երկարատև բուժում
  • Մետաբոլիկ սինդրոմ (ճարպակալում, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա)
  • Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում
  • В և С քրոնիկական վիրուսային հեպատիտներ
  • Աուտոիմուն հեպատիտ
  • Հեմոխրոմոցիտոզ
  • Լյարդի տոքսիկ ախտահարում
  • Ալֆա 1 անտիտրիպսինի դեֆիցիտ
  • Լյարդի ցիռոզ

 

Եթե դուք ունեք վերը նշված գործոններից որևէ մեկը, ապա պետք է վեց ամիսը մեկ անցնել լյարդի ուլտրաձայնային հետազոտություն և ստուգել արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը, խորհրդակցելով թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի հետ։

Առասպել N4.

Լյարդի հետ կապված խնդիրները հազվադեպ են այն մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ալկոհոլը:

Առասպել.

Եթե ցանկացած մարդու հարցնել, թե որն է լյարդի հիվանդության հիմնական պատճառը, կպատասխանի. «Ալկոհոլ»: Այո, ալկոհոլի սիստեմատիկ չարաշահումը ռիսկի գործոններից մեկն է, բայց ոչ միակը։

Վերջին տարիներին ավելի հաճախակի է դառնում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը1, որը ոչ միայն խաթարում է լյարդի աշխատանքը, այլև մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

Քրոնիկ B և C հեպատիտները նույնպես տարածված են և փոխանցվում են պարենտերալ ճանապարհով, այսինքն՝ արյան միջոցով։ Այս վիրուսներով հնարավար է վարակվել վատ ախտահանված գործիքներ օգտագործելիս մատնահարդարման, դաջվածքների և բժշկական պրոցեդուրաների ժամանակ: Դուք կարող եք նաև վարակվել հեպատիտ B-ով և C-ով անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Նոր ախտորոշված յարդի քաղցկեղի պատճառների  50%-ից ավելին կազմում են վիրուսային հեպատիտները2,3:

Հնարավոր են նաեւ լյարդի ժառանգական հիվանդություններ։

Այսպիսով, ալկոհոլը լյարդի խնդիրների պատճառներից մեկն է։ Բայց ոչ միակը։ Որոշ դեպքերում հիվանդությունները առաջանում են այլ պատճառներից և անկախ ալկոհոլի ընդունումից:

Առասպել N5.

Հեպատոպրոտեկտորները վերականգնում են լյարդը

Իհարկե, հաճելի է հավատալ, որ կան կախարդական դեղամիջոցներ, որոնք հրաշքով վերականգնում են լյարդի վնասված կառուցվածքը։

Հեպատոպրոտեկտորներին վերագրվում են բազմաթիվ դրական ազդեցություններ. այդ նյութերը ենթադրաբար մտնում են հեպատոցիտի (լյարդի բջջի)  թաղանթի կառուցվածքի մեջ, արագացնում են կենսաքիմիական ռեակցիաները՝ քայքայելով տոքսինները, և նպաստում են լյարդի հյուսվածքի վերականգնմանը: Սա իրոք ճի՞շտ է:

Մինչ օրս գոյություն չունեն լուրջ, խոշոր կլինիկական հետազոտություններ, որոնց ժամանակ հավաստիորեն ապացուված է հեպատոպրոտեկտորների արդյունավետությունը լյարդի ախտահարման կանխարգելման և լյարդի ֆունկցիայի բարելավման կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով հեպատոպրոտեկտորները չեն նշվում լյարդի հիվանդությունների բուժման Եվրոպական և Ամերիկյան ուղեցույցերում։

Չկան ուսումնասիրություններ այն մասին, թե արդյոք հեպատոպրոտեկտորները կարող են նվազեցնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը լյարդի վրա:

Բացի այդ, գրեթե 20 տարի առաջ կատարված մեծածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հեռուստատեսությամբ ակտիվորեն գովազդվող ֆոսֆոլիպիդները չեն կարող ունենալ դրական ազդեցություն լյարդի ալկոհոլային հիվանդության ընթացքի վրա4:

Այսպիսով՝

Լյարդի հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդն առողջ ապրելակերպն է․

  • Առողջ սննդակարգ
  • Ֆիզիկական ակտիվություն
  • Լյարդի առողջոթյան վերահսկում

Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է:

Անցեք լյարդի սկրինինգ՝ եթե ունեք ռիսկի որևէ գործոն։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։

news.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՄեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործիցԿապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար ՂազարյանԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». ՓաշինյանԱռգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրելԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ)Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութելՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերելԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում էՆոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին
Ամենադիտված