Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում 

Մարմնավաճառների և նրանց որջերի դեմ պայքարը շարունակվում է

Իրավունք

Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը բացահայտեց մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը: «Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է արգելվեն շրջանում մարմնավաճառների հրապարակային հավաքատեղիները: Երբ հայտնի դարձավ մարմնավաճառի գոյության մասին, անպայման նա պետք է բերման ենթարկվի ոստիկանության բաժին, օրենքով սահմանված կարգով ենթարկվի վարչական պատասխանատվության և պետք է հետևողականություն դրսևորվի, որ այդ պատասխանատվությունն անպայման ի կատար ածվի»,-մանրամասնեց դատախազը: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն:

Ի դեպ, նշենք, որ այս այս ուղղությամբ որոշակի միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես, օրինակ, այս համայնքում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի անվան տակ գործող հասարակաց տան բացահայտման հայտնի դեպքը: Եվ սա միակը չէ:

Մարմնավաճառությունն այսօր դրսևորվում է անթաքույց ու հրապարակային, հնագույն մասնագիտության տերերն ունեն իրենց հավաքատեղիները, որոնք հայտնի են ոչ միայն նրանց ծառայություններից օգտվողներին, այլև, թերևս, բոլորին:

«Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչական շրջանում սնկի պես աճում են պաշտոնապես հյուրանոցային, կամ ժամանցի բիզնես իրականացնելու քողի տակ իրականում պոռնկությանը նպաստող օբյեկտները», - նշեց դատախազը՝ հավելելով. «Բոլոր այդ որջերը բացահայտելու ու հայտնաբերելու խնդիր է դրված»:

Ի դեպ, քրեական օրենսգիրքը պոռնկությանը նպաստելու համար 3-6 տարվա ազատազրկում է սահմանում, մինչդեռ, մարմնավաճառությունն ինքնին քրեական հանցագործություն չէ, այլ՝ վարչական իրավախախտում, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, այլ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով: «Բայց արդարության առջև չմեղանչելու համար ասենք, որ վարչական պատասխանատվությունն իրականում լիարժեք չի իրագործվում»,- նշեց Արթուր Դավթյանը, միաժամանակ նաև տեղեկացնելով, որ անհրաժեշտություն է հասունացել մարմնավաճառությունը ևս քրեական հանցագործություն սահմանելու և այս ուղղությամբ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ նախատեսվում են:

Հետաքրքրական է, որ պոռնկությանը նպաստողները, ինչպես ցույց է տվել քրեական վարույթների ընթացքը, չեն էլ պատկերացրել, որ իրենց արարքը հանցագործություն է:

«Որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց մանրամասն ցուցմունքներով նկարագրում էին իրենց գործունեությունը, որը օրենքի տառին համապատասխան համընկնում էր 262 հոդվածի դիսպոզիցիային, բայց խնդիրն այն էր, որ այդ մարդիկ չէին պատկերացնում, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, ինչով զբաղվել են, սա հանցագործություն է»,- պատմում է Շենգավիթի դատախազը և ավելացնում. «Իրազեկության պակասն առավել ակնառու դարձավ, երբ որ պարզեցինք, որ այդ օբյեկտներում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանները ժամանակին չեն ահազանգել, չեն կանխել այդ դեպքերը՝ իրենք ևս հստակ պատկերացում չունենալով, որ տեղի է ունենում հանցագործություն»:

«Պոռնկությանը նպաստելը դրսևորվել է հետևյալ ձևերով. Առավելագույնը՝ որ կոնկրետ հյուրանոցայի համալիրը ինքն է տեղում հաճախորդների համար ապահովել մարմնավաճառներ, սա ամենադասական, ամենաառավելագույն դրսևորման ձեւն է, իսկ նվազագույն ձևը, որ հյուրանոցային ծառայություն իրականացնողները սենյակներ են տրամադրել զույգերին, քաջ գիտակցելով, որ կինը մարմնավաճառ է: Սա ևս, ըստ էության, բավարար է, որպեսզի մենք ունենանք Քր. օր-ի 262 հոդվածով նախատեսված պոռնկությանը նպաստելու հանցակազմ»,- այս հանցատեսակի հայաստանյան դրսևորուներին է անդրադառնում դատախազը:

Շենգավիթի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները մեկ այլ իրողություն էլ են բացահայտել՝ կապված մարմնավաճառների գործունեության հետ: Պարզվում է՝ նրանց գոյությունն ու գործունեությունը ուղիղ համեմատական է տվյալ տարածքում կրիմինոգեն իրավիճակի ձևավորմանը:

Միայն Շենգավիթ վարչական շրջանում վերջին 5-6 ամսիներին արձանագրված դեպքերի շուրջ 10 տոկոսը մարմնավաճառների ու նրանց ծավալած գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող դեպքերն են:

«Մասնավորապես, բազմաթիվ են դեպքերը, երբ որ ահազանգում են մարմնավաճառները իրենց նկատմամբ բռնության մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ որ մարմնավաճառներն իրենք են որոշակի հանցավոր գործողություն իրականացնում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ որ մարմնավաճառները ոչ թե կատարող են կամ տուժող, այլ նրանց գործունեության շուրջ այլ սուբյեկտների միջև հանցավոր ոտնձգություններ են տեղի ունենում»,- մանրամասնում է Արթուր Դավթյանը և շարունակում,- «Մարմնավաճառների կողմից ներկայացվող ահազանգերով իրականացվում է քննություն, երկար ժամանակ հնարավոր չի լինում նրանց հայտնաբերել պայմանվորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, նրանք չունեն մշտական բնակության վայր, և քրեական հետապնդման մարմինները դժվարանում են նրանց հայտնաբերել: Մեծ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ որ բավական երկար միջոցառումներ ձեռնարկելուց հետո կարողանում ենք հայտնաբերել մարմնավաճառին, բայց նա գալիս և հրաժարվում է նախկինում իր տված հաղորդումից, դրանով իսկ որոշակի բարդություններ ստեղծելով քրեական հետապնդման մարմինների համար»:

Այս կեղծ կամ անհետևանք ահազանգերի դեմ պայքարելու համար Շենգավիթի դատախազն առաջարկում է պարզապես ողջ խստությամբ կիրառել կեղծ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: «Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Քր. օր.-ով նախատեսված սուտ մատնությանը պարտադիր տրվելու է գնահատական և այդ անձինք բոլորը դատի են տրվելու»,- վստահեցնում է դատախազը:

Միաժամանակ, մարմնավաճառները հաճախակի ենթարկվում են նաև ֆիզիկական, սեռական բռնությունների, կամ ներգրավվում թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների մեջ:

Զրույցի ավարտին, դատախազն այդուհանդերձ, չթաքցրեց, որ իրավապահները մեծ դժվարությամբ են բացահայտում պոռնկությանը նպաստելու դեպքերով քրեական հանցագործությունները, բայց և նշեց, որ այս հանգամանքը ստիպել է որոշակի հետևություններ անել, մշակել տակտիկական, մեթոդական մոտեցում այդ գործերի քննության համար:

«Ներկայում արդեն որոշակի ընդհանուր մոտեցումներ ձևավորվել են նախաքննության մարմինների հետ, առավել արդյունավետ ենք փորձել դարձնել օպերատիվ քննչական միջոցառումները, որոնք միտված կլինեն պոռնկությանը նպաստելու դեպքերը հայտնաբերելուն, և հիմնավորելուն»,- վստահեցրեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարին
Ամենադիտված