Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով 

1-ամյա Մարիամիկը օրերով մորը չի տեսնում. «հետծննդյան փսիխոզի» պատճառով ամուսինը երեխային չի տալիս մորը

Հասարակություն

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ներկայացնում ենք պատմություն մի կնոջ մասին, ով ծննդաբերելուց հետո մինչև օրս չի կարողանում ամուսնու ընտանիքից հետ վերադարձնել իր առաջնեկին: Հիշեցնենք, որ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Փոքրիկ Մարիամիկն ամեն անգամ մորից բաժանվելիս երկար լաց է լինում: 1-ամյա այս երեխան դեռ չի հասկանում, թե ինչու ինքը չի կարող գիշերել մոր հետ, կամ ինչու է շաբաթական ընդամենը մի քանի ժամ անցկացնոմ նրա հետ:

Մարիամի ծնվելուց հետո նրա մայրը` Մելինե Գրիգորյանը, «հետծննդյան փսիխոզ» է ունեցել: Նա մոտ 1 ամիս բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու ընտանիքին: Քիչ թե շատ կազդուրվելուց հետո էլ Մելինեի ամուսինը երեխային չի ցանկանում վերադարձնել մորը` պատճառաբանելով` Մելինեն առողջական խնդիրներ ունի և ի վիճակի չէ խնամել երեխային:

Մելինեն որոշել է ամուսնալուծվել: Նրա մայրը` տիկին Մելանյան, մեզ հետ զրույցում ասում է, որ Մելինեի ամուսինը շատ անտարբեր է եղել. երբ կինը հիվանդանոցում էր, ոչ մի անգամ տեսակցության չի գնացել. «Հիվանդ ժամանակ տիրություն չարեցին, բա էլ ինքն ո՞ւմ է պետք»:

Շուտով 1 տարին կլրանա, ինչ Մելինեն երեխային իրեն վերադարձնելու համար դիմել է փաստաբանի օգնությանը: Ներկայումս դատական գործընթաց է` որոշելու, թե 1-ամյա Մարիամը ծնողներից հո՞ր, թե՞ մոր հետ պետք է ապրի: Չնայած` նա հույսը չի կտրում, որ իր փոքրիկ Մարիամիկի խնամքի իրավունքն ամբողջովին իրեն կտրվի, բայց երեխայի հայրն էլ է պայքարում դստերն իր մոտ պահելու համար:

Հիմա Մելինեն շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կարողանում է իր փոքրիկի հետ հանդիպել: Նրա նախկին ամուսնու ընտանիքը բնակվում է Կապան քաղաքում, իսկ Մելինեն` Գեղանուշ համայնքում. առավոտյան վաղ գնում է քաղաք, երեխային վերցնում, վերադառնում գյուղ, նրա հետ ժամանակ անցկացնում, հետո նորից տանում Կապան: Երեխայի հետ շփվելու հնարավորություն ունենալը մոր ապրումները չի թեթևացնում:

«Շատ դժվար է առանց Մարիամիկի: Ես երազում եմ այն օրվա մասին, երբ իմ երեխան իմ գրկում կքնի: Չգիտեմ, էլ դիմանալու չի. մայրը ո՞նց կարա առանց իր երեխայի ապրի: Ամեն անգամ որ վերադարձնում եմ, լաց ա լինում: Սկեսուրս էլ ասում է, որ իր համար շատ դժվար է էրեխուն մենակ պահելը, չի հասցնում, տան գործ է անում, հող մշակում, նախկին ամուսինս էլ աշխատանքի է, իսկ ես երեխայի հետ կարող եմ շատ ժամանակ անցկացնել, միշտ հետը լինել»,-ասում է Մելինե Գրիգորյանը:

Մարիամիկը դեռ շատ փոքր է, որպեսզի կարողանա ծնողների հետ ապրելու ընտրությունն ինքնուրույն կատարել: Նրա փոխարեն այդ ընտրությունը կանի դատարանը, սակայն հիմա գործը կասեցված է, քանի որ նախ պետք է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ իրականացվեն, որից հետո նորից գործը կվերսկսվի ու վճիռ կկայացվի: Հիմա Մելինեն անհամբեր սպասում է, թե երբ են վերջապես իրեն զննելու. «Սպասումն անտանելի է, իրենցից շատ բան է կախված, ամեն օր սպասում եմ, որ կկանչեն: Չեմ հասկանում, թե ինչու է այսքան ձգձգվում, էլ ինչքան պիտի երեխաս առանց մոր ապրի»,-ասում է Մելինեն:

Փորձաքննություններից մեկը` դատահոգեբանականը, անցկացվելու է փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ում: Արդեն մոտ 2 ամիս է, ինչ դատարանը փորձաքննության համար դիմել է ՊՈԱԿ, սակայն, ինչպես բյուրոյի վարչական բաժնի պետն է ասում, ըստ օրենքի, կոնկրետ ժամանակ չկա, թե ասենք որևէ գործ պարտադիր պետք է 1 շաբաթում կատարվի, գործերը բազմաթիվ են, և երբ այդ գործի հերթը հասնի, այն ժամանակ էլ փորձաքննության օր ու ժամ կնշանակվի:

Մելինեի առողջական վիճակը պարզելու մյուս փորձաքննությունը` դատահոգեբուժականը, կատարելու է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը, որի նախագահ Աննա Գևորգյանը մեզ հետ զրույցում ասում է. «Ըստ գործերի ծանրաբեռնվածության` դնում ենք հերթական համար: Մելինեի գործի համար մենք կարող ենք ավելի շուտ ժամկետ նշանակել: Հիմա նշանակել ենք նոյեմբերին, սակայն օրենքը մեզ թույլ է տալիս առաջնահերթության կարգով առաջ գցել: Դատարանը կարող է գրավոր դիմել և նշել, որ այս դեպքը հրատապ է. դրա հիման վրա էլ մենք գործն առաջ կգցենք»: Տիկին Գևորգյանը Մելինեի գործին ծանոթ է, և ըստ մասնագետի` «հետծննդյան փսիխոզը» հեշտ բուժվող է. հիվանդը կարող է այդ վիճակից շատ արագ դուրս գալ կարճ ժամկետում ճիշտ բուժման դեպքում:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ Մելինե Գրիգորյանի առողջական վիճակը բավականին կայուն է. նա արդեն չնչին դոզայով է դեղորայք ընդունում, և եթե Մելինեի վիճակը այսպես պահպանվի մինչև մեկ տարի, բուժումն ընդհանրապես կդադարեցնեն. «Մելինեն պրակտիկ առողջ մարդ է, ադեկվատ անձնավորություն: Շատ լավ ենք բուժել, արդյունքում` կայուն ռեմիսիա է (լավացման տեսակն է), եթե այսպես շարունակվի, այսքան լավ զգա իրեն, ես ինքս կխնդրեմ դատավորին` դահլիճում նիստի ժամանակ փորձաքննություն անցկացնի, և տեսնեն, որ Մելինեն լավ է. կարող է իր երեխային խնամել»:

«Հետծննդյան փսիխոզն», ըստ բժշկի, անձի օրգանիզմի անհատականությունից է կախված. հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ օրգանիզմում հսկայական հորմոնալ տեղաշարժեր են առաջացնում, իսկ հորմոնները գերակտիվ կենսաբանական նյարդային սիստեմի վրա է ազդեցություն թողնում:

Մեր այն հարցին` գուցե Մելինեի ամուսինը լավ տեղեկացված չէ, թե ինչ բան է «հետծննդյան փսիխոզը», այդ պատճառով էլ նրա վերաբերմունքը փոխվել է կնոջ նկատմամբ, բժիշկն ասաց. «Ես դատարանում մանրամասն ներկայացրել եմ հիվանդությունը ու ասել, որ այն բուժվում է: Ամուսինը չգիտեմ` ոնց է մտածում, բայց ես նիստին բացատրել եմ, որ Մելինեն լավ է, և կարիք չկա երեխային զրկելու մորից: Եվ հետո, գուցե որոշեն միանալ»:

Թե ծնողներից ում հետ իր մանկությունը կվայելի 1-ամյա Մարիամիկը, կորոշի դատարանը, որը հիմնվելու է նաև այդ երկու փորձաքննությունների վրա: Հիմա Մելինեն միայն Աստված է կանչում, որ փորձաքննության մասնագետները գործին սրտացավորեն ու անաչառ մոտենան:

Իսկ Արագ Արձագանքման Խումբն էլ իր հերթին հետևողական է ու նպաստում է գործընթացի հնարավորինս արագացմանը և մոր ու դստեր շուտափույթ միացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու
Ամենադիտված