ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Համաներում կիրառելու արդյունքները

Իրավունք

Համաներման ու ներման ինստիտուտներն պատմականորեն ունենալով վաղ ծագում իրենց զարգացման տարբեր ձևերն են ունեցել մարդկության զարգացման տարբեր ժամանակներում ու տարբեր հասարակարգերում, և իհարկե տարբեր դրսևորումներ են ունեցել նաև տարբեր ժողովուրդների մոտ:

Համաներման ակտն ինքնին բազմաֆունկցիոնալ է, կարող է ունենալ քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական կամ այլ նպատակներ: Դրա բովանդակությունը պայմանավորված է երկրի քաղաքական և տնտեսական զարգացման առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում հանցավորության դեմ պայքարի առանձնահատկության վրա, ինչի արդյունքում տարբեր ժամանակներում տարբեր են լինում համաներման ծավալները և դրանց կիրառման ձևերը: Ինչու չէ, համաներում իրականացնելը կարող է պայմանավորված լինել տվյալ պետությունում այս կամ այն քաղաքական, տնտեսական կամ այլ ձեռքբերումներով: Եթե հին դարերում ներման կամ համաներման ինստիտուտների կիրառման լիազորությամբ օժտված իշխանության բարձրագույն մարմինները կամ պաշտոնատար անձինք դրսևորել են ներողամտություն իրենց իշխանական կամ անձնական նպատակներից ելնելով, ապա 21-րդ դարում համաներման հիմնական և առանցքային նպատակը մարդասիրությունն է: Դա այն դեպքում, երբ ներման կամ համաներման ինստիտուտների առկայությունը հարիր է հիմնականում քրիստոնյա ժողովուրդներին: Պատահական չէ, որ դեռևս Մխիթար Գոշի Դատաստանագրքի ամբողջ տրամաբանությունը կայանում էր ներողամտության դրսևորման մեջ (երեք սկզբունքները' առաջին հերթին ներիր, եթե կարող ես, մահապատժի մի ենթարկիր, այլ փոխարենը անդամահատիր, և ավելի խիստ պատիժը փոխարինիր ավելի մեղմ պատժով, և դա բացատրվում է նրանով, որ «ներելը' ուժեղների ձեռքի գործ է»):

Իսկ ներման կամ համաներման նպատակը, ըստ էության, պետք է լինի նույնը կամ առնվազն համահունչ լինի, ինչը պատժի նպատակն է. դատապարտյալի ուղղումը, նոր հանցագործությունների կանխումը, սոցիալական արդարության վերականգնումը:

Սոցիալական և իրավական նպատակներից ելնելով` համաներման ակտն ի տարբերություն այլ նորմատիվ իրավական ակտերի, իր իրավական բնույթով նպատակ չունի շտկելու և կամ փոփոխելու իրավունքի նորմերը, այլ դրա ընդունումը պետական մակարդակով ձեռնարկած միջոցառում է, որն ուղղված է կյանքի կոչելու քրեական այնպիսի քաղաքականություն, երբ հասարակական զարգացման որոշակի փուլում ինչ-որ չափով սպառված են լինում քրեական արդարադատության իրականացման ստանդարտ մոտեցումները և պետությունը միջոցներ է ձեռնարկում ավելի մարդասիրական, անհատի շահերի և համամարդկային արժեքների վրա հիմնված քրեական արդարադատություն իրականացնելու համար:

Իրավական և տնտեսական նպատակներից ելնելով' համաներման ակտի ընդունմամբ մասամբ կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այս խնդիրը դեռևս մնում է ակտուալ, և Հայաստանի Հանրապետությունն այս առումով բացառություն չէ: (Խոշտանգումների եվրոպական կոմիտեի (CPT)` վերջին այցելությունների վերաբերյալ կազմված զեկույցներում ևս բանտերի գերբնակեցումը ներկայացվել է խնդիրներից ամենաակտուալը): Իսկ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդրի լուծման նպատակով տեսական և գործնական, ինչպես նաև շարունակական և միակտանի տարբեր միջոցառումներից կարելի է՝ իր արագ արդյունավետության առումով, առանձնացնել համաներումը: Խնդրի կարգավորման նման «գործիքի» կիրառմանն են դիմում և դիմել հատկապես Արևելյան Եվրոպայի շատ երկրներ:

Ինչ արդյունքներ կարելի է արձանագրել' ելնելով համաներման ակտի նշված նպատակներից: ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման ընդունմամբ մասամբ լուծվեց քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը. այսպես` 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ և կալանավորված անձ, դա այն դեպքում, երբ ամբողջ հիմնարկների ընդհանուր լրակազմը (մարդկանց պահելու կարողությունը) 4395 է: Իսկ 2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 875 անձ (706 դատապարտյալ և 169 կալանավորված անձ): Համաներման կիրառման արդյունքում 1212 ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ:

Համաներման ակտի 21-րդ կետի համաձայն' Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում' չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն: Այս կապակցությամբ հատկանշականն այն է, որ սահմանված ժամկետում վերոհիշյալ պաշտոնյաները կատարել են իրենց պարտավորությունները, այսինքն` կատարել են համապատասխան հարցումները, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, որոնցով պայմանավորված` համաներման ակտը դեռևս չի կիրառվել (կամ պատասխանների արդյուքում կարող է նաև չկիրառվել) 59 դատապարտյալի նկատմամբ, որն էլ կիրականացվի և իրականացվում է համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուն պես:

Համաներման կիրառման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում ստացվել և քննարկվել է թվով 143 (որից 3-ը դեռ ընթացքի մեջ են) դիմում և բողոք պատիժ կրող դատապարտյալներից կամ նրանց հարազատներից (դրանցից մի մասն իրենց հերթին ուղղված են եղել համապատասխանաբար ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների համապատասխան պետերին): Այդ թվից մոտ 110 դիմումների գերակշիռ մասով հայցվել է տրամադրել տեղեկատվություն կոնկրետ դեպքերում համաներման կիրառելիության վերաբերյալ: Դիմումատուներին տրվել է համապատասխան տեղեկատվություն:

Ներկայացված նաև մոտ 35 դիմում-բողոքների ևս սահմանված կարգով ընթացք և լուծում է տրվել: Բողոքների մեծ մասը վերաբերել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են.

չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, կամ
կամ չարամիտ խախտող են համարվել, կամ

տվյալ հանցանքների կապակցությամբ համաներման ակտով սահմանված են եղել համապատասխան սահմանափակումներ:

Դատական կարգով բողոքարկվել է համաներման կիրառման կամ չկիրառման 79-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դեպք, որոնցից 5-ը (որից 2-ը' ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դատական կարգով ստացել են իրենց լուծումները, իսկ 74-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում: Այս պարագայում հատկանշական մի հանգամանք ևս. ներկայացված թվաքանակը ներառում է միայն ՀՀ արդարադատության նախարարության իրավասու պաշտոնյաների գործողությունները:
Համաներման ակտի կիրառման ընթացքում դրա կիրառման կապակցությամբ խնդրահարույց հիմնախնդիրներ չեն ծագել և եղածները կարելի է պայմանականորեն համարել ընթացիկ բնույթ կրող:

ՀՀ արդարադատության նախարարություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված