ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հասարակություն

2013 թվականին ՀՀ ոստիկանությունը օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։ Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2%-ով (2012թ.` 15776, 2013թ.` 18333): Դրա հետ մեկտեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 16,7%-ով (156-130):

Նվազել են նաև սպանության (50-48), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1640-1412), կողոպուտի (247-184), տրանսպորտային միջոց փախցնելու (61-51) և խուլիգանության (189-185), այդ թվում` զենքի գործադրմամբ (33-32) դեպքերը: Հանցագործությունները հիմնականում աճել են բնակարանային գողության (1054-1323), յուրացման կամ վատնման (179-210), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (960-1050) դեպքերով: Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք, ինչը 2,4%-ով ավել է, քան նախորդ տարում (423): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում` հանրապետությունում 2,3%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11719-11446)։ Տեղի է ունեցել կրկնահանցագործություների զգալի նվազում՝ 114-ով (441-327): Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 175-ով կամ 26,1%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (669-494): Միևնույն ժամանակ` 0,7%-ով (80,1%-ից 80,8%) աճել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:

Ըստ առանձին հանցատեսակների` 2012 թ. համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (62,0%-ից 72,9%), սպանության փորձի (88,0%-ից 92,0%), բռնաբարության և բռնաբարության փորձի (84,2%-ից 100%), մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,1%-ից 95,4%), պետական գույքի գողության (73,5%-ից 76,4%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2,1%-ից 6,7%) դեպքերով: Միևնույն ժամանակ` բացահայտման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում նվազել է անձնական գույքի ավազակության (71,4%-ից 63,0%), կողոպուտի (60,3%-ից 50,0%), գողության (64,8%-ից 52,1%) և տրանսպորտային միջոց փախցնելու (82,0%-ից 74,5%) դեպքերով:

Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 14 դեպքով կամ 11,5%-ով (122-136): Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման թիվն աճել է 83-ով կամ 7,3%-ով (1139-1222), իսկ թմրամիջոցների իրացման հայտնաբերումը՝ 12-ով կամ 2,3%-ով (515-527):

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 357 դեպքով կամ 46,4%-ով (770-1127): 2013 թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 782 հանցագործության դեպք, ինչը 39,4%-ով ավել է քան 2012 թ. (561), ընդ որում, նշված հանցագործություններից 269-ը կամ 34,4%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 14 դեպք, որից 8-ը` կանանց պոռնկության շահագործման, այդ թվում` 2 անչափահասների, 1-ը` պոռնկության և աշխատանքային շահագործման, 3-ը` անչափահասների, 1-ը` չափահասի աշխատանքային շահագործմանը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն հարկադրելու դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33,0%-ը (2012 թ. 31,6%-ը) /չհաշված զորակոչից խուսափողներին/: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն և ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում: ՀՀ ոստիկանության նախաքննության մարմինը, գործելով զգալի ծանրաբեռնվածությամբ, կարողացել է ապահովել նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պահպանումը և օրիկանության ամրապնդումը: Հաշվետու ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները:

Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական և հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում: Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական և կարևորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման, ծառայության կազմակերպման և անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ, ինչի շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում պահպանվող բնակարաններից հափշտակության դեպքեր չեն գրանցվել: ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, այդ թվում` նոր արագաչափ և տեսանկարահանող սարքերի շահագործմամբ:

Տրանսպորտային հոսքերի շարունակական աճի հետ մեկտեղ` որոշակիորեն բարձրացել է վթարայնության մակարդակը. հանրապետության տարածքում արձանագրվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար (2602), զոհերի թիվն ավելացել է 5-ով: Անձնագրային և վիզաների վարչության ծառայությունը 2013 թվականին շարունակել է համակարգի բարեփոխումների իրականացմանը միտված աշխատանքները` ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով:

ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ` ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 10 ծառայող:

ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու տարում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ` համակարգը արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, բարեփոխումների ծրագրի իրականացումը հաջողությամբ շարունակելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, կադրերի հետ տարվող աշխատանքները և ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև առողջական վիճակը բարելավելու, ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց և թափանցիկ, լուսաբանելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված