ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

ՄԻԵԴ-ում կայացավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը

Իրավունք

«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի' բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ.-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։

Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։

Դատական նիստի բացումից հետո առաջինը հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը՝ ներկայացնելով հայցվորների պահանջը։ Հայցվորը նշում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում․ «Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները։ Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։

Հայցվոր կողմը ներկայացնող մյուս փաստաբանը ևս փորձում էր փաստարկել, իբր Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» ունի ԼՀՂ-ի նկատմամբ՝ անգամ ֆինանսական, ռազմական առումով․«Հայաստանը Ստեփանակերտին մատարակարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։

Հայաստանը՝ որպես պատասխանող, ներկայացնում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Հայցի դեմ հայկական կողմը փաստարկում էր, որ հայցվորները, մինչ Եվրոպական դատարան դիմելը պետք է սպառեին ներպետական դատական ատյանները։

Հայկական կողմից նշվեց, որ ՄԻԵԴ-ը կարող է մեծ դեր կատարել՝ տեղական դատարաններին հնարավորություն տալով ապացուցել իրենց անկախությունն ու արդարադատությունը։

«Հայցվորները նշում են, որ Լոնդոնի փաստաբանները չեն տիրապետում Հայաստանի արդարադատությանը, սակայն նշենք, որ Հայաստանում ևս կան փաստաբաններ, որոնք կարող էին օգնել նրանց։ Հայաստանում նրանք կարող են դիմել և ստանալ փոխհատուցում՝ բանակի կողմից արված վնասների դիմաց։ ԼՂՀ-ում նրանք կարող են դիմել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը, հատկապես երբ կան դրա համար արդեն իսկ նախադեպեր, երբ մարդկանց տունը պատերազմի արդյունքում քանդվել է, սակայն նրանք ԼՂՀ դատարանում կարողացել են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը և ստանալ իրենց սեփականությունը։ Հայաստանը եվրոպական երկիր է, որտեղ գործում են բազմաթիվ ավիաընկերություններ և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ազերիների մուտքի որևէ արգելք չկա։ Ինչո՞ւ նրանք չեն գործել այսպես։ Սա խոսում է այն մասին, որ նրանց սխալ խորհուրդ են տվել փաստաբանները։ Նրանք մեղքից չեն ազատվում, եթե չգիտեն Հայաստանի օրենքները, չեն սպառել տեղական արդարադատության բոլոր ատյանները»,-ասաց հայկական կողմի փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը։

Լեռնային Ղարաբաղում փոխհատուցման հետ կապված նշվեց, որ նրանք կարող ԼՂՀ-ում ստանալ ոչ միայն փոխհատուցում, այլ նաև վերականգնել իրենց հողատարածքը, ինչպիսի նախադեպ կա ԼՂՀ-ում։

Նախադեպային այդ գործերից է Ջաֆարովի գործը, ով ապրել է ԼՂ-ում։ 1991թ․-ին պատերազմի թեժացումից հետո նա հեռացել է Ռուսաստան։ Նա ԼՂՀ իշխանություններին հարցում է արել, արդյո՞ք կարող է վերադառնալ։ Նրան վստահեցրել էին, ով ԼՂ վերադառնալու հետ կապված որևէ արգելք չկա։

2005թ․-ին ԼՂ վերադառնալուց հետո Ջաֆարովը պահանջել է իր հողը, որը իշխանությունները մերժել են։ Սակայն դատական գործընթացի արդյունքում իշխանություները, դատարանի որոշման համաձայն, հողը գրանցել են նրա անվամբ։ Նույնն է նաև մեկ այլ ազերի՝ Ալիևի գործը։

Հայկական կողմի պնդմամբ, այս 2 գործերը ցույց են տալիս, որ հայցվորները կարող էին առավել արդյունավետ արդյունքի հասնել տեղական արդարադատությանը դիմելու դեպքում, ինչպես Ջաֆարովն ու Ալիևը։

«Այս գործերը ամբողջությամբ փոշիացնում են հայցվորի փաստարկը, թե նրանք չեն կարող գալ Հայաստան և վերականգնել իրենց սեփականությունը, ուղղակի նրանք պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում»,- ասաց փաստաբանը։

ՀՀ-ն չի ընդունում նաև հայցվորների այն բողոքը, թե ՀՀ-ն «արդյունավետ իրավազորություն» է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ։
«Հայցվորները գործում են «տեղեկությունների» հիման վրա, թե Հայաստանը «արդյունավետ իրավազորություն» և զգալի ռազմական ներկայություն ունի ԼՂՀ-ում։ Սա չի համապատասխանում իրականությանը։ Այդ «տեղեկությունները» հիմնականում ադրբեջանական քարոզչության արդյունքն են, սրանք վկայություններ չեն։ Դատարանը պետք է փաստացի ծանոթանա հայցվորի կողմից ներկայացրած «վկայություների» հետ։ ԼՂՀ-ում չկան հայկական զորամիավորումներ, փողոցներում չկան զինվորներ։ Ինչպես վկայում են ԼՂՀ իշխանությունները, ԼՂ-ն օկուպացված չէ, այն անկախ պետություն է, իր դեմոկրատական ընտրված իշխանությամբ։ Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեն տեղական դատարաններ, բանիմաց դատավորներ, ովքեր կարող են պաշտպանել մարդկանց իրավունքները»,- նշում է փաստաբանը։

Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո հայցվորների պաշտպանությամբ հանդես եկան նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են գործում որպես երրորդ կողմ։

Ելույթներից հետո դատավորների կողմից հարց ու պատասխանից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ։ Գործով որոշումը կլինի ավելի ուշ, որի մասին կտեղեկացվեն կողմերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված