Քաղաքացին հաղորդել է, որ հարկային տեսուչը ծեծել է իրեն
Իրավունք
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լ. Գ.-ի հաղորդման' 2013թ. դեկտեմբերի 29-ին' ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է տեսուչ Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին' պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)