Ստեփանավանում ավազակային հարձակման փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում զինամթերք է հայտնաբերվել
Իրավունք
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն' ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 1-ին խուզարկություն են կատարել 1956թ. ծնված Մերուժան Ս.-ի տանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Մերուժան Ս.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՈւԶՌԳՄ» տեսակի նռնակի 6 պայթուցիչ, արծաթագույն շեղբով դանակ և զինամթերք մաքրելու հեղուկով լցված թիթեղյա տարա: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)