Յարոսլավլում ՀՀ քաղաքացու մահվան գործով հետաքննություն է սկսվել
Իրավունք
Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում Հայաստանի 22-ամյա քաղաքացու մահվան գործով հետաքննություն է սկսվել։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, ըստ նախնական տվյալների՝ տղամարդը չպարզված հանգամանքներում մտել է վերելակ այն ժամանակ, երբ այն դատարկ է եղել՝ առանց խցիկի։ Նա կտրել է մալուխներից մեկը, որը հանգեցրել է վերելակի հորի փլուզման: Երիտասարդը մահվան հանգեցրած մարմնական վնասվածքներ է ստացել։
Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Համաձայն նախնական արդյունքների՝ կլինի ընթացակարգային որոշում։
Փետրվարի 1-ին Յարոսլավլ քաղաքում նախկին հանրախանութներից մեկի վերելակում հայտնաբերվել էր Հայաստանի 22-ամյա քաղաքացու դին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)