Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Իրավունք
Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 15-ին' ժամը 00:30-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Երևան քաղաքի փողոցներից մեկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի օրինական տիրապետության տակ գտնվող հրազենից կրակել և անզգուշաբար իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)