Արսեն Բաբայանը հերքում է տարածված տեղեկատվությունը
Իրավունք
Այսօր տարածվեց տեղեկատվություն, ըստ որի վճռաբեկ դատարանի նախագահի նախկին օգնական Արմեն Դավթյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթուղթ կեղծելը):
Lurer.com-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից, թե ինչպես կմեկնաբանի վճռաբեկ դատարանի նախագահի օգնականի հետ կապված այս քրեական պատմությունը. Բաբայանը հերքեց տարածված տեղեկատվությունը.
«Վճռաբեկ դատարանի նախագահը` Արմեն Դավթյան անունով, օգնական չի ունեցել և այժմ էլ չունի: Լրատվության որոշ միջոցներ, հավանաբար, վրիպակի արդյունքում են նման տեղեկություն տարածել»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)