Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին Վրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն 

Դատախազությունը Շարբաթյանի գործով խուլիգանության հոդված էր առաջադրել երկու ամբաստանյալներին

Իրավունք

Սամվել Շարբաթյանի սպանության գործով մի քանի վերահսկող դատախազներ են փոխվել, նաև մարզի երկու դատախազ: Սպանության դեպքի առթիվ գործը հարուցվել էր Լոռու նախկին դատախազ Կարեն Շահբազյանի օրոք, իսկ դատարան ուղարկվեց նրան հաջորդած, նույնպես արդեն նախկին՝ դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից: Երկու դատախազներն էլ նախկին գլխավոր դատախազի պաշտոնափոխությունից հետո այլևս դատական համակարգում չեն:

Շարբաթյանի սպանության գործով lurer.com-ին ուշագրավ փաստ է հայտնի դարձել, որ մեղադրանքի առաջադրման հետ կապված՝ ի սկզբանե տարակարծություն է եղել դատախազության և քննչական բաժնի միջև, և մարզային երկու իրավապահ կառույցները կասկածյալներին մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և ուշագրավ է՝ միևնույն ամսաթվով:

2012 թվականի նոյեմբերի 22-ին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը ցուցում է տվել ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի արդեն նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանին՝ Շարբաթյանին դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում կայացնել՝ Արտակ Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, և խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, իսկ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նույն օրը, սակայն, Լոռու քննչական բաժնի արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն իր կողմից ցուցում է տվել Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արամ Մաթևոսյանին՝ չկատարել դատախազի ցուցումի պահանջները, և գործողությունները շարունակել իր ցուցումի համաձայն՝ Արտակ Վերանյանին որպես մեղադրյալ ներգրավել Քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, իսկ Սամվել Դիլոյանին և Արեն Վերանյանին՝ Քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 3-րդ մասով՝ սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Այսպիսով' (միաժամանակ) Լոռու դատախազությունը Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի գործողությունները որակել է որպես խուլիգանություն, քննչականը՝ որպես խմբակային սպանություն և խմբակային խուլիգանություն: Նշված վերջին հոդվածներով էլ գործը փոխանցվել է դատարան:

Lurer.com-ը փորձեց Լոռու նախկին դատախազ Կարեն Շահբազյանից պարզել նույն գործի վերաբերյալ տարբեր մեղադրանքների հակասության պատճառը և երկու կառույցների գործողությունների հետագա զարգացումները նախաքննության փուլում, առավել ևս, որ դատախազ Կարեն Շահբազյանն այս պահին պետական համակարգում չէ, և նրա խոսքը որպես անկախ իրավաբանի կարծիք կարող էր հնչել:

«Եթե Սամվել Շարբաթյանի գործով է, այդ դեպքից հետո ես դուրս եմ եկել Լոռիից, որևէ տեղեկություն քննության և դատաքննության մասին չունեմ, որ որևէ կարծիք կարողանամ հայտնեմ: Ես ընդամենը տեղյակ եմ դեպքից այնքանով, որքանով նախաքննությունը նոր սկսվել էր: Հետագայում ինչ ապացույցներ ձեռք բերվեցին, նախաքննությունը ինչպես ավարտվեց, դատաքննությունը ինչպես սկսվեց, ինչ փուլում է, ես տեղյակ չեմ»,-ասաց դատախազը:

Նկատեցինք, որ խոսքը նախաքննության այն հատվածին է վերաբերում, երբ ինքը դեռևս մարզի դատախազն էր, և իր ենթակայությամբ դատախազ Պողոսյանը ցուցում էր տվել նշված գործով սպանության մեղադրանք առաջադրել միայն Արտակ Վերանյանին: «Այսքան ժամանակ անցել է, ես ոչ ամսաթվերն եմ հիշում, ոչ մանրամասներն եմ հիշում, որ կարողանամ օբյեկտիվ կարծիք տալ, ոչ թե խուսափողական դիրքորոշում է, այլ իրականում ես տեղեկություն չունեմ, որ հայտնեմ: Գործով ով որ զբաղվել է, որ դատախազները զբաղվել են, հետագայում ինչ է տեղի ունեցել, նրանցից ավելի օբյեկտիվ կարծիք կարող եք հարցնել: Նորից եմ ասում՝ իմ ժամանակ հարուցվել է քրեական գործ, և սկսվել է նախաքննությունը: Թե հետագայում ինչ ապացուցվեց, ինչ ապացույցներ ձեռք բերվեցին, և ինչ ընթացք ունեցավ, ես տեղյակ չեմ»: Մեր այն պնդմանը, որ ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել մի հոդվածով, որին քննչականի պետը, համաձայն չլինելով, փոխել էր, հենց իր պաշտոնավարման շրջանում էր, դատախազն ասաց. «Մանրամասներ չեմ հիշում»: Դիտարկմանը, որ այնուամենայնիվ հետաքրքիր կլիներ դատախազության և քննչականի միջև նշված հակասության պարզաբանումը, դատախազը միայն ավելացրեց. «Տեղյակ չեմ՝ ինչ հոդվածով է մեղադրանքն ավարտվել, իմ օրոք չի եղել»:

Սույն քրեական գործը խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից և այժմ դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթում դատաքննության փուլում է:

«Եթե դատարանում է, ինչ կարծիք հայտնելու իմաստ կա, ցանկացած կարծիք կդիտվի ճնշում դատարանի վրա: Եթե դատաքննության փուլում է, ինչ կարծիքների մասին կարող է խոսք լինել: Դատարանին չի հետաքրքրում ոչ իմ կարծիքը, ոչ մյուսի: Օբյեկտիվ դատաքննությամբ, ապացույցներով կհիմնավորի՝ ինչ է տեղի ունեցել»,-եզրափակեց Կարեն Շահբազյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ֆլորիդան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի զվարճանքի և պոռնոյի վրա ծախսերը․ Fox NewsՌուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Կանադայի հանրաքվեին միջամտելու վերաբերյալՌուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի․ ԹրամփՎրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասըՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասինՎրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվելՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերըՀիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Պուտինի նստավայրի վրա հարվածների պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջՄասնագետը բացատրել է՝ պահածոյացման համար ինչու են ոսկեգույն կափարիչներն ավելի հարմարՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ) ԱՄՆ նախկին ծովակալը հայտարարել է, որ հայտնաբերել է Ատլանտիդան8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ) Գետերում և լճերում լողալը կարող է ավելի քան կրկնապատկել մաշկային խնդիրների վտանգըԳերմանիան համաձայնության է եկել երկրի պաշտպանության և անվտանգության ծրագրի շուրջ«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում ՆԱՏՕ-ի՝ Սև ծովի վրա թռչող ԱԹՍ-ն կորցրել է կապը իր բազայի հետՌուսաստանի դեսպանը ՆԱՏՕ-ին երկխոսության կոչ է արել՝ պատերազմից խուսափելու համարՌուսաստանն ուժեղ է. մենք պայքարում ենք մեր ապագայի համար․ Պուտին Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնըՀնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Ամենադիտված